Մինչեւ 1 միլիոն դրամ դրամաշնորհներ՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից

Մրցանակակիրներից յուրաքանչյուրին կտրամադրվի 500 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ:

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամն ազգային արժեքների պահպանման եւ տարածման ծրագրերի շուրջ դրամաշնորհների տրամադրման մրցույթ էր հայտարարել, որին մասնակցում էին անհատներ, խմբեր, հասարակական կազմակերպություններ: Կազմակերպիչների խոսքով, մրցույթին մասնակցելու համար 58 հայտ էր ներկայացվել:

Ազգային արժեքների պահպանման եւ տարածման մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Մանուկ Մկրտչյանը վստահեցրեց՝ այդքան էլ հեշտ չէր ընտրություն կատարելը, ծրագրերը շատ էին, նրանցից յուրաքանչյուրն էլ արժեքավոր էր, բայց ընտրվել է միայն 13-ը: Մրցանակակիրներից յուրաքանչյուրին կտրամադրվի 500 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*