Շուրջ երկու տասնյակ դպրոց կմիավորվի

Որոշման նպատակն է դպրոցների թվաքանակի կրճատումն ու դրանց գործունեության օպտիմալացումը...
dasaran-dproc

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է վերակազմակերպել մի շարք դպրոցներ:

Մասնավորապես, Երեւանի Շ. Ռուսթավելու անվան N23 հիմնական դպրոցը կմիանա Մ. Իշխանի անվան N5 հիմնական դպրոցին, Գրիբոյեդովի անվան N41 հիմնական դպրոցը՝ Խրիմյան Հայրիկի անվան N10 հիմնական դպրոցին, N81 միջնակարգ դպրոցը՝ Վ. Վաղարշյանի անվան N80 հիմնական դպրոցին:

Միաժամանակ, Երեւանի N99 հիմնական դպրոցը կդառնա միջնակարգ:

Վ. Դավթյանի անվան N149 ավագ դպրոցը կմիացվի Մ. Քաջունու անվան N54 ավագ դպրոցին, Գ. Զոհրապի անվան N43 ավագ դպրոցը՝ Ա. Իսահակյանի անվան N16 ավագ դպրոցին:

Երեւանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցը կմիանա Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցին:

Արթիկի N7 ավագ դպրոցը կմիանա Արթիկի N3 ավագ դպրոցին:

Գյումրու N23 հիմնական դպրոցն ու Գյումրու N42 ավագ դպրոցը կմիաձուլվեն՝ դառնալով Գյումրու N23 միջնակարգ դպրոց:

Գյումրու «Բալատոն» ավագ դպրոցը կմիանա Վահան Թեքեյանի անվան Գյումրու N2 ավագ դպրոցին:

Տավուշի մարզի Բերդի վարժարանը կմիանա Բերդի ավագ դպրոցին, Վայքի վարժարանը՝ Վայքի ավագ դպրոցին, Եղեգնաձորի վարժարանը՝ Եղեգնաձորի ավագ դպրոցին, իսկ Փարաքարի հիմնական դպրոցը՝ Փարաքարի միջնակարգ դպրոցին:

Որոշման նպատակն է դպրոցների թվաքանակի կրճատումն ու դրանց գործունեության օպտիմալացումը, որի արդյունքում կապահովվի արդյունավետության բարձրացում եւ պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում:

*

*