Դպրոցական պայուսակները կթեթևանան 30-40%-ով․ նախարար

Նախարարը նշեց, որ գրքերի համար գանձվող գնի վրա այս փոփոխությունը չի ազդելու:
dprocakan-payusak-qax

Դպրոցական դասագրքերը 30-40%-ով ավելի թեթև կլինեն: Այս մասին օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետի հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս տարի տպագրվող դասագրքերը բոլորը կիսվել են առաջին և երկրորդ կիսամյակի համար, և սրա շնորհիվ մենք մոտ 30-40%-ով պայուսակների քաշի թեթևացում ենք ունենալու»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ գրքերի համար գանձվող գնի վրա այս փոփոխությունը չի ազդելու:

*

*