Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն. ԿԳ նախարար

...դասագրքերն այսուհետ լինելու են երկհատոր
harjis-syuniq-dproc

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դասագրքերն այսուհետ լինելու են երկհատոր, ինչի շնորհիվ հնարավոր կլինի մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները:

«Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի: Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար:  Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար»,-գրել է նա:

*

*