Նոր նախագծի միջոցով կբացահայտվեն երբեւէ դպրոց չհաճախած երեխաները

ՏԻՄ-երը մինչ օգոստոսի 10-ը պետք է հաշվառեն․․․
dproc2

Երբեւէ դպրոց չհաճախած երեխաներին հայտնաբերելու եւ նրանց դպրոց բերելու նպատակով Կրթության եւ գիտության նախարարությունը նոր նախագիծ է մշակել: Մինչ այժմ նախարարությունն ուներ միայն գոնե մեկ անգամ դպրոց հաճախած երեխաների տվյալները, 2016-17 թվականներին այսպիսի 260 երեխա կար:

Մոտ 3000 երեխա էլ այս տարի դպրոց է գնացել 7 տարեկանից, այն դեպքում երբ դպրոց հաճախելու տարիքը Հայաստանում 6 -ից է սկսվում: Նախարարության նոր մշակած մեխանիզմով, հայտնաբերելու են դպրոց ընդհանրապես չհաճախած երեխաներին:

ՏԻՄ-երը մինչ օգոստոսի 10-ը պետք է հաշվառեն եւ դպրոց ներկայացնեն տվյալ տարի մինչ դեկտեմբերի 31-ը 6 տարեկանը լրացող երեխաների անվանացանկը: Սեպտեմբերի 1-15-ը դպրոցն ընդունվողների տվյալները կհամադրի այդ անվանացանկին եւ կմուտքագրի էլեկտրոնային կառավարման համակարգում՝ ktak.am-ում:

Մինչեւ սեպտեմբերի 15-ը կայքը կունենա հաճախելիության մասին բոլոր տվյալները եւ անհրաժեշտության դեպքում դրանք կուղարկի ոստիկանություն: Չհաճախելու պատճառները շատ տարբեր են՝ սոցիալականից սկսած` վերջացած հաշմանդամությամբ:

*

*