Քաղաքապետը 3 տնօրենի ազատել է աշխատանքից

Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել
Hayk-Marutyan

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երեւանի 3 դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից:

Որոշումների համաձայն, Նատալյա Ստեփանյանը հունվարի 16-ից ազատվել է «Երեւանի Ալ.Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից:

Ռուզաննա Գրիգորյանը հունվարի 16-ից ազատվել է «Երեւանի Էռնեստ Թելմանի անվան համար 13 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից:

Մարիաննա Ավագյանը` «Երեւանի համար 98 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից:

*

*