Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում տեղի է ունեցել աշխատավարձերի բարձրացում

Բարձրացումը տարածվել է ինչպես տնօրենների, այնպես էլ ուսուցիչների...
ashkhatavardz

Այս տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի հանրակրթական 44 դպրոցներում, որոնք գործում են մարզպետարանի ենթակայությամբ, տեղի է ունեցել աշխատավարձերի բարձրացում:

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունից, աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունեցել դպրոցների տնտեսված միջոցների հաշվին, միջինը 10%-ի սահմաններում: Բարձրացումը տարածվել է ինչպես տնօրենների, այնպես էլ ուսուցիչների եւ վարչատնտեսական աշխատողների վրա: Որոշ դպրոցներում, ելնելով անհրաժեշտությունից, սահմանվել են պահակի, տնտեսվարի, գրադարանավարի, լաբորանտի հաստիքներ՝ կես կամ մեկ դրույքի չափով: Առաջիկայում հնարավոր է, որ մարզի այլ դպրոցներում եւս տնտեսված միջոցների հաշվին տեղի ունենա աշխատավարձերի բարձրացում:

«Այժմ մենք դիտարկում ենք նաեւ այլ դպրոցներում աշխատավարձերը բարձրացնելու հնարավորությունները», – հավաստեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Խոսրով Խլղաթյան

*

*