Մեզնից յուրաքանչյուրը կարող է փրկել կյանք՝ դառնալով դոնոր

30 տարի առաջ անբուժելի համարվող հիվանդությունը դարձել է բուժելի:

Յուրաքանչյուրս կարող ենք փրկել ինչ-որ մեկի կյանքը՝ պարզապես մի քանի միլիգրամ արյուն հանձնելով: Ոսկրածուծի դոնորներն այսօր Հայաստանում 28.000 են, մինչդեռ, որքան շատ լինեն դոնորներն, այնքան ավելի հավանական կլինի փրկել արյան քաղցկեղով հիվանդի կյանքը:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամն արդեն 17-րդ անգամ Հայաստանում նշել է Ոսկրածուծի դոնորի օրը: Դոնորները Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքի  24 երկրներից են: Նրանցից 26-ը նվիրաբերել են իրենց ցողունային բջիջները՝ փրկելով կյանքեր:

Ներկայացնում ենք ոսկրածուծի դոնորների մասին մեր գործընկերուհի Աննա Դավթյանի փաստավավերագրական՝ «Ճանապարհ դեպի փրկություն»  ֆիլմն ամբողջությամբ:

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*