ԴՆԹ նույնականացման հաշվառումներ վարելու իրավունքը տրվում է Ոստիկանությանը

Օրենքի նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը:
vostikanutyun-mashtoc-bajanmunq

Հայաստանում ԴՆԹ նույնականացման հաշվառումներ վարելու իրավունքը տրվում է ՀՀ ոստիկանությանը: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը:

Անհրաժեշտ իրավական և կազմակերպչական աշխատանքների իրականացումից և համակարգի շահագործման արդյունքն ամփոփելուց հետո, երբ ակնհայտ կլինեն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքներում հաշվառման այս տեսակի արդյունավետությունը, կներկայացվեն առաջարկություններ անհայտ կորածների, չճանաչված դիակների, սպանությունների համար դատապարտված անձանց նույնականացման համար անհրաժեշտ մեխանիզմների մասին: Ներկայումս ՀՀ-ում իրականացվում են ԴՆԹ տվյալների նույնականացման ծրագրի ներդրման և շահագործման աշխատանքներ: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ նախատեսվում է հաշվառման վերցնել մեղադրյալներից, հանցագործության դեպքի վայրից վերցված և դատագենետիկական փորձաքննությունների ընթացքում նույնականացված ԴՆԹ բնութագրերը:

Տարիների ընթացքում, երբ ԴՆԹ բնութագրերը քանակական իմաստով մեծ ծավալ կկազմեն, ՀՀ ոստիկանությունը կարող է, համեմատական հետազոտման համար վերցված կենսաբանական ծագման նմուշների և հաշվառման մեջ գտնվող նմուշների համեմատական հետազոտում կատարելով, քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրել որոնվող անձի տվյալները:

*

*