ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Մարտունու ուղղությամբ

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
eahk-koch

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի սահմանի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի  ուղղությամբ՝ Աշաղի Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

*

*