Դիրքերում եւս տոնել են անկախությունը, որն արդեն «բնավորության գիծ է դարձել»

Մինչ անկախության 25-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումները հաջորդում են միմյանց, ԼՂՀ դիրքերում իրենց ծառայությունն են շարունակում հայ դիրքապահները:

Մինչ Արցախում տոնական մթնոլորտ է եւ Անկախության 25-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումները հաջորդում են միմյանց, ԼՂՀ դիրքերում իրենց ծառայությունն են շարունակում հայ դիրքապահները:

Կրտսեր սերժանտ Թաթուլ Ավետիսյանն ասում է, որ անկախության սերնդի ներկայացուցիչ լինելը պարտավորեցնող հանգամանք է: Համոզված է, որ իրենց դերը հայրենիքի ու երկրի ճակատագրում գնալով մեծանում է, իսկ անկախությունը՝ դառնում բնավորության գիծ։

Մեր արկածախնդիր հակառակորդը սովորաբար ակտիվանում է մեզ համար նշանակալից տոն օրերին, սակայն, մայոր Արմեն Հարությունյանը վստահ է, որ զինվորները ոչ միայն պատրաստ են պաշտպանել մեր հայրենիքը, այլ պատասխան հարված տալ։

«Անկախությունը ձեռք է բերվել մեր զինվորականների եւ մեր ամբողջ ազգի շնորհիվ։ Այսօր այդ անկախության երաշխավորողները զինվորականներն են եւ բոլորը գիտակցում են անկախության արժեքը։ Եվ այսօր այդ հիմքի վրա ծառայությունը կազմակերպում են լավ, պատշաճ մակարդակով»,- ասում է մայորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները