Դիմորդը չի կարող վերահանձնել քննությունը՝ գնահատականը բարելավելու նպատակով

Պարզաբանում է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։
dimord

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հուլիսի 2-8-ը դիմորդները կկարողանան վերահանձնել իրենց ցանկացած առարկան։

yerkirmedia.am-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը պարզաբանեց,  որ այդ իրավունքից կարող են օգտվել միայն այն դիմորդները, որոնք քննությանը չեն ներկայացել հարգելի պատճառով կամ ներկայացել են, ինքնազգացողության վատացման պատճառով այն կիսատ են թողել եւ այդ մասին ունեն համապատասխան բժշկական տեղեկանք։

Իսկ այն դիմորդները, որոնք ցանկանում են վերահանձնել քննությունը՝ գնահատականը բարելավելու կամ այլ պատճառներով, զրկված են այդ հնարավորությունից։

Արա Իսպիրյանը փոխանցեց նաեւ, որ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ավելի վաղ հայտարարել է, թե այդպիսի ցանկություն կա՝ դիմորդներին երկրորդ անգամ քննություն հանձնելու հնարավորություն ընձեռելու վերաբերյալ, սակայն դա առայժմ հաստատված չէ։

 

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները