«Դիլիջան» ազգային պարկի փոխտնօրեններն ազատվել են աշխատանքից

Անձրեւները դադարելուց անմիջապես հետո աշխատանքները կավարտվեն 5 օրում։
gosh2

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի  հրամանի համաձայն  «Վենդոռ»  ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով նախաձեռնվել է Գոշ լճի ափամերձ տարածքներում կուտակված տիղմից մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ: «Վենդոռ» ՍՊԸ-ի եւ «Էս Գրուպ» ՍՊԸ-ի միջեւ ձեւավորվել է իրավապայմանագրային համպատասխան դաշտ, ինչի արդյունքում  «Էս Գրուպ» ՍՊԸ-ն «Դիլիջան»  ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնագետների խորհրդատվական աջակցությամբ եւ «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով կիրականացնի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները:

ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետներում հնարավոր չէր եղել իրականացնել` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով (գրեթե ամեն օր ազգային պարկի տարածքում տեղացել են հորդառատ անձրեւներ, ինչն անհնար է դարձնում տիղմի տեղափոխման աշխատանքները):

«Դիլիջան» ազգային պարկը եւ տիղմի տեղափոխման աշխատանքներն ստանձնած ընկերությունը պարտավորվել են անձրեւները դադարելուց անմիջապես հետո աշխատանքներն ավարտել 5 օրվա ընթացքում:

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում ոչ պատշաճ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելու համար, ինչի հետեւանքով տարբեր տեղամասերում արձանագրվել են ապօրինի ծառահատումների, իսկ Գոշ լճի տարածքում` առանց թույլտվության մաքրման աշխատանքներ իրականացնելու դեպքեր, զբաղեցրած պաշտոններից ազատվել են ազգային պարկի տնօրենի երկու տեղակալը եւ Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետը:

 

*

*