Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինի. անձրեւների պատճառով պղտորվել են գետերի ջրերը

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 18։00-ից մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ն
aghstev-get

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ տեղացած հորդ անձրեւների պատճառով պղտորվել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքին ջուր մատակարարող գետերի ջրերը:

Տեղի ջրի մաքրման կայանը տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել ջրի պահանջվող որակը: Ստեղծված իրավիճակում, առաջնային համարելով սպառողների առողջության ապահովումը, ընկերությունը ստիպված է դեկտեմբերի 13-ին՝ ժամը 18։00-ից մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ն դադարեցնել Դիլիջան քաղաքի  ջրամատակարարումը:

Ձեռնարկվում են միջոցներ՝ տասնամյակներ շարունակ Դիլիջանում առկա ջրի որակի խնդրի արմատական լուծման համար:

*

*