«Դիլիջան» ազգային պարկում եղջերուները բազմանում են

Իրականացվող մի ծրագրով փորձ է արվում մասամբ վերականգնել կորցրածը:

Հայաստանի ներկայիս ֆաունան համալրվում է. իրականացվող մի ծրագրով փորձ է արվում մասամբ վերականգնել կորցրածը: «Դիլիջան» ազգային պարկում արդեն մի քանի ամիս՝ պտտվում են կովկասյան ազնվացեղ եղջերուները: Բնության համաշխարհային հիմնադրամի միջոցներով ստեղծվել է բազմացման կենտրոն եւ Իրանից Հայաստան է բերվել 3 եղջերու: Այսօր արդեն 3-ը 4 է դարձել: Իրանից եկած եղջերուների ձագուկը հայկական անուն է ստացել եւ հարմարվել է հայկական անտառներին: Շուտով նրանց կմիանա եւս 15 եղջերու:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*