Դիլիջանում նախատեսվում է 1125 հեկտար տարածքի վրա իրականացնել ծառատունկ

Բնապահպանության նախարար՝ Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում:

Բնապահպանության նախարար՝ Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում:

Տավուշի մարզում, նախարարը մասնակցել է Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստին, որի ժամանակ քննարկվել են «Դիլիջան» ազգային պարկի խնդիրները եւ կառավարման նոր պլանի նախագիծը:

Իսկ ահա Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհին նախարարի նախաձեռնությամբ ծառատունկ է իրականացվել, որի ընթացքում Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ դեռ 2012թ. կառավարությունը որոշում էր կայացրել տարածաշրջանում 1125 հեկտար տարածքի վրա իրականացնել ծառատունկ: Նախարարի խոսքով՝ նախատեսվում է թունելից մինչեւ Ծովագյուղ համայնք ճանապարհի երկու կողմից անտառապատել:

Ի դեպ վերոնշյալ տարածքի 70 հեկտար տարածքը մինչ այս արդեն անտառապատվել է, հաջորդ տարիներին՝ ըստ նախարարի, այս ցուցանիշը կավելացվի, որպեսզի մինչեւ 2023 թ. նախատեսված աշխատանքներն ավարտին հասցվեն:

 

*

*