«Դիլիջան» ազգային պարկի հարակից մայրուղիներում ուժեղացված վերահսկողություն կիրականացվի

Արծվիկ Մինասյանն այս հարցով դիմել է ոստիկանապետին։
payt

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացրած խորհրդակցության ժամանակ առաջնային էր համարել անօրինական ծառահատումների դեպքերի բացառումը:

Նախարարը հայտարարել էր, որ ապօրինի ծառահատումները կանխարգերելու համար խստացված միջոցառումներ են իրականացվելու, իսկ անտառի պահպանման աշխատանքներում թերացողները կենթարկվեն պատասխանատվության:

«Դիլիջան» ազգային պարկում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ապօրինի ծառահատումների և փայտանյութի ձեռք բերման ու տեղափոխման դեմ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու նպատակով բնապահպանության նախարարի հանձնարարականով «Բնապահպանական պետական տեսչության» կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ և գործուղվել Տավուշի մարզ:

Արծվիկ Մինասյանը նաև գրությամբ դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և առաջարկել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում աջակցել «Բնապահպանական պետական տեսչությանը» և պարկի հարակից մայրուղիներում իրականացվող ուժեղացված վերահսկողության միջոցառումներին ներգրավել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությանը:

*

*