«Դիլիջան» ազգային պարկի քոթոթը տեղափոխվեց Վայրի կենդանիների փրկարար կենտրոն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջամտությամբ կենդանին տեղափոխվեց...
arji-qotot

FPWC ջանքերով և գործընկեր կառույցների աջակցությամբ օրերս Դիլիջանից Վայրի կենդանիների փրկարար կենտրոն է տեղափոխվել առանց մոր մնացած արջի քոթոթը, որը հայտնվել էր տեղի հյուրանոցներից մեկում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջամտությամբ կենդանին տեղափոխվեց առավել լավ պայմաններ ապահովող ապաստարան, որտեղ վերջինս կլինի մասնագետների վերահսկողության ներքո, կանցնի վերականգնողական թերապիա և ապագայում հնարավոր է վերադարձվի վայրի բնության գիրկը։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը շարունակում է կոչ անել և հորդորել քաղաքացիներին լինել հոգատար բնության և կենդանական աշխարհի նկատմամբ, չխլել նրանց ազատությունը․․․ վայրի կենդանու տեղը վայրի բնության մեջ է։

*

*