Պատգամավորները՝ բննախի կազմակերպած ծառատունկին

Մասնակիցները «Դիլիջան» ազգային պարկի 2,5 հեկտար տարածքում տնկել են մոտ 5600 տնկիներ:

Նոյեմբերի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվել են աշնանային ծառատունկի աշխատանքներ:

ՀՀ ԱԺ չորս` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցությունների պատգամավորները «Դիլիջան» ազգային պարկի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԿԱ Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները, Դիլիջան, Հղարծին, Թեղուտ համայնքների դպրոցների, «Այբ» կրթահամալիրի աշակերտները ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ ծառատունկ են իրականացրել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում:

Ծառատունկի մասնակիցները «Դիլիջան» ազգային պարկի 2,5 հեկտար տարածքում տնկել են մոտ 5600 փշատերև և այլ ծառատեսակների տնկիներ:

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում նոյեմբերի 18-ին ծառապատվել է ևս մոտ 3.5 հեկտար տարածք և տնկվել 3700 տարբեր տեսակների, այդ թվում նաև ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ:

Ծառատունկի ավարտից հետո բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ԱԺ պատգամավորներին և ծառատունկի մասնակիցներին ծանոթացրել է ազգային պարկի գրասենյակում տեղակայված տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին:

 

 

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*