2019-ի «խոզությունները»․ ի՞նչ սպասել խոզից

Ըստ արեւելյան աստղագուշակի, տարին իր լիիրավ դերի մեջ կմտնի 2019 թ․-ի փետրվարի 5-ից։

2018 թվականի բարի ու նվիրված շանը փոխարինելու է գալիս ոչ պակաս բարի դեղին խոզը, որով եւ ավարտում է Արեւելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը:

2019 թվականը դեղին հողային խոզի տարին է, որն, ըստ արեւելյան աստղագուշակի, իր լիիրավ դերի մեջ կմտնի 2019 թ․-ի փետրվարի 5-ից։ 

Եկող տարի եւս խոզը կշարունակի իր նախորդի գործը՝ բերելով կայունություն բոլոր ոլորտներում։

Աստղագետների կանխատեսմամբ՝ տարին բարենպաստ կլինի սեփական բիզնես սկսելու համար, ամուսնությունների, ինչպես նաեւ ինքնակրթությամբ զբաղվելու համար։

xozukner

Որպեսզի 2019-ի խորհրդանիշը «բարի աչքով» ձեզ նայի, պետք է հետեւել մի քանի խորհուրդների։

Տոնական զգեստի հարցում առավելությունը տվեք ոսկեգույն, դեղին, շագանակագույն եւ կանաչ գույներին ( կարելի է նաեւ միայն հագուկապի պարագաներն այս գույների մեջ ընտրել)։ Նախընտրելի է թույլ գործվածքները, կարճ կիսաշրջազգետները ևս թույլատրվում են:

Զարդերից ընտրեք ադամանդներովն ու իհարկե ոսկին, չէ՞ որ խոզը ճոխության սիրահար է։

Տղամարդկանց խորհուրդ է տրվում ուրախ հագուկապ ընտրել, օրինակ, նարնջագույն փողկապ և կարմիր կոշիկներ: Ամեն դեպքում նախընտրելի է՝ հագուստում գոնե մեկ վառ տարր լինի:

Մի մոռացեք նաեւ տունը զարդարելու մասին՝ բնական ծաղիկներով, թփերով եւ տերեւներով, մոմերով, կաղիններով եւ շագանակներով։

Խոզը սիրում է նաեւ համեղ սնվել։ Տոնական սեղանի վրա պետք է լինեն մանդարիններ և նարինջներ, ընկուզեղեն, կաթնային եւ մրգային տեսականի: Կարող եք սնկxoz-salatով և ընկույզով խորտիկներ պատրաստել։ Ցանկալի չեն կիսաֆաբրիկատները։

Սիրեք ու գնահատեք այն, ինչ ունեք, եւ խոզն անպայման ձեզ կպարգեւի հոգեկան հանգստություն եւ ներդաշնակություն։

 

*

*