Դեկտեմբերի 7-ն Էլիզա տատն առանց արցունք չի կարող հիշել

Էլիզա տատը պատմում է, որ մի քանի օր սպասելուց հետո միայն հնարավոր է եղել փլատակներց դուրս հանել մարդկանց անշնչացած մարմիններն ու հողին հանձնել:

Ոչնչով չառանձնացող մի օր ցնցումը հողին հավասարեցրեց ամեն ինչ: Մարդկային բազում ճակատագրեր, չասված խոսքեր ու շատ գործեր այդպես էլ անավարտ մնացին:

28 տարի է անցել Սպիտակի երկրաշարժի ցավալի ողբերգությունից: 80 ամյա Էլիզա տատի հիշողության մեջ անջնջելի հետք է թողել դեկտեմբերի 7-ը: Պատմում է, երբ արդեն հասկացան իրողությունն, առաջին խնդիրը հարզատներին գտնելն էր: Ամուսնու ու 12-ամյա որդու հետ փողոցից փողոց վազելով ընտանիքի մյուս անդամներին էին փնտրում:

Էլիզա տատը պատմում է, որ մի քանի օր սպասելուց հետո միայն հնարավոր է եղել փլատակներց դուրս հանել մարդկանց անշնչացած մարմիններն ու հողին հանձնել:

Ամեն անգամ կատարվածի մասին պատմելիս մշտապես մի քանի պատառիկ գաղտնի է պահում, փորձում է մտնել դիմացինի կացության մեջ, երբ տեսնում է, թե ինչքան է հուզվել: Բոլորին ասում է՝ ինքն ապրում է, որ իր սերունդները չմոռանան կատարվածի ու մարդկանց մասին:

Էլիզա տատն այսօր էլ անցյալը հիշելիս արցունքները զսպել չի կարողանում, բայց նա ապրում է իր տոկունությամբ ու քաջությամբ, համզված լինելով, որ իրեն կյանքում հաղթել հնարավոր չէ:

*

*