Դեկտեմբերին տաք է լինելու

Գագիկ Սուրենյանը ներկայացրել է եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը
dzmer,-exanak

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը: Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավելի։

«Հենց ամսվա սկզբին, դեկտեմբերի 1-2-ին մեր երկիրը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով»,- նշել է Գագիկ Սուրենյանը։

Նա ընդգծել է, որ տաք դեկտեմբեր ասելով, պետք չէ հասկանալ, որ ողջ ամիսը անդադար լինելու է տաք, առանց ջերմաստիճանային անկումների։ Տաք դեկտեմբեր նշանակում է, որ ամսվա ընթացքում օրերի գերակշիռ մասը անցնելու է նորմայից բարձր ջերմային ֆոնով, սակայն առանձին օրերին պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ, հնարավոր է ջերմաստիճանի նկատելի նվազում:

*

*