Դեղատոմսով դեղը միայն դեղատոմսով դուրս գրելու մասին որոշումը տեւեց 6 օր

Դեղատների աշխատակիցներն անորոշության մեջ են:

Փետրվարի վերջին օրերին բոլոր դեղատներում հերթեր էին, հիմա արդեն դեղ գնողները քիչ են: Դեղատների աշխատակիցներն անորոշության մեջ են: 5 օր առաջ պարտադրել էին առանց դեղատոմսի չվաճառել այն դեղերը, որ ի սկզբանե դեղատոմսով են, իսկ այսօր արդեն չգիտեն՝ դեղատուն մտնողից ի՞նչ պահանջեն: Մեկ շաբաթ առաջ առողջապահության նախարարը կառավարության նիստում հայտարարեց՝ մարտի մեկից ավելի քան 2000 դեղ կվաճառվի միայն բժշկի ցուցումով: Սակայն հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ՝ իրականում այդ որոշման օրինական հիմք չկա:

Ի սկզբանե դեղատոմսով դեղը միայն դեղատոմսով դուրս գրելու մասին որոշումը տեւեց 6 օր:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*