Հակաբիոտիկների վաճառքն առանց դեղատոմսի կարգելվի — Երկիր Մեդիա

Հակաբիոտիկների վաճառքն առանց դեղատոմսի կարգելվի

«Դեղերի մասին» օրենքը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 15-ից հետո:
degh-orenq

Հակաբիոտիկների վաճառքը դեղատներում առանց դեղատոմսի կարգելվի: «Դեղերի մասին» նոր օրենքով, որն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 15-ից հետո, հակաբիոտիկների դուրսգրումը դեղատոմսով չիրականացնելու դեպքում տույժեր եւ տուգանքներ կսահմանվեն:

«Ես համաձայն եմ, որ վարքագծային փոփոխությունները հասարակության շրջանում շատ ավելի կարեւոր են, բայց ոչ բավարար: Հիվանդները պետք է հասկանան, որ հակաբիոտիկներ պետք է գնել միայն բժշկի նշանակմամբ, իսկ դեղատներն էլ դրանք չպետք է վաճառեն առանց համապատասխան դեղատոմսի»,- ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

*

*