Հասկացա, որ այն ամենը՝ ինչ տեսել եմ մինչ այդ, արժեք չունի. Դավիթ Վանյան

Այստեղ ուրիշ է, այստեղ ժողովուրդը դեռևս էլեկտորատ չի դարձել, քաղաքացին չի հաղթել մարդուն և առևտրականությունը՝ բարոյականությանը։

…Ես ման եկա աշխարհով, մի տեղ գարեջուր խմեցի, մեկ այլ տեղ գողտրիկ քաղաքներով զբոսնեցի, մի տեղ հիացա, մի տեղ հիասթափվեցի, հետևություններ արեցի և ձեռնունայն վերադարձա հայրենի եզերք, ի լուր մարդկության ասելու, որ աշխարհի ամենահարուստ ժողովուրդն ենք, որ ամենալավն ենք, որ ամենահրաշալի քաղաքն է Երևանը՝ կանչող, ազատ, հյուրընկալ, ապահով, իսկ երբ եկա սահմանային Տավուշի իմ փոքրիկ քաղաք, որտեղ իմ արմատներն են ու իմ ընկերները, որտեղ իմ սրտին թանկ կորուստներն են ու իմ սիրելի հայ շինական մարդը, հասկացա, որ այն ամենը՝ ինչ տեսել եմ մինչ այդ, արժեք չունի, անիմաստ է, որովհետև այստեղ ուրիշ է, այստեղ ժողովուրդը դեռևս էլեկտորատ չի դարձել, քաղաքացին չի հաղթել մարդուն և առևտրականությունը՝ բարոյականությանը։ Վերադարձա՝  նրանց, կենդանի մարդկանց ներկայությունը վայելելու, խելագարված — սիրահարվածի պես՝  կյանքի իմաստը ըմբոշխնելու։

Ամբողջությամբ՝ Դավիթ Վանյանի հեղինակային «Դարաշրջան» հաղորդաշարի հերթական թողարկման տեսանյութում։

*

*