«Դուք հրաշքի ակնկալիքով Նիկոլին ու նրա թիմին եք վստահել մեր ապագան՝ ամբողջությամբ». Դավիթ Վանյան

Մենք մի ազգ ենք, ու մեր մեջ թշնամիներ չկան։
cucarar-aj-bak-hanrahavaq-02-10

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի մեծամասնականներ, մեր Երկիրը Ձեր ծափահարությունների տակ կարող է գլորվել այնքան խորը մի անդունդ, որ դուք երանի կտաք նախկին ապաշնորհ ու ցինիկ ղեկավարներին։ Իսկ պատճառը այն չէ, որ Նիկոլը վատն է։ Ոչ։ Պատճառը այն է, որ դուք հրաշքի ակնկալիքով Նիկոլին ու նրա թիմին եք վստահել մեր ապագան՝ ամբողջությամբ, իսկ այդպես չի կարելի։

Իշխանությունը իշխանություն է, անկախ նրանից, ովքեր են ներկայացնող դեմքերը, ու եթե չկա ընդդիմություն, ուժին հակաուժ չկա, ապա ամեն ինչ կարող է գնալ հայտնի մի երկրի աղբարկղային մի սցենարով, որի արդյունքում՝ մի քանի տարի անց Երկիրն է հայտնվելու աղբարկղներում։ Երբ ուժեղ հոսանքը պատնեշների չի հանդիպում, լճանում է, ապա ծանծաղում։ Այդպիսի ծանծաղ ջրերի մեջ էինք 30 տարի, և հույս կա, որ այս հեղափոխություն կոչվածը կհաներ մեզ այդ ճահճացող իրականությունից։ Սակայն մենք կրկնում ենք մեր սխալները, չենք արարում, չենք բարձրանում, չենք բարձրացնում մեր կողքինին, այլ հայհոյում ենք, փնովում։

Մտավորականը նա չէ, ով իշխանության գովքն է անում, իսկ խոհանոցում նստած՝ չարախնդում է կնոջ հետ, սպասում հաջորդ սխալներրին; Մտավորականը նա է, ով կեցվածք ունի՝ անընդհատ ու անընդհատ պահանջում է իշխանությունից։ Երեկվա Նիկոլը ընդդիմախոս էր։ Դուք նրան եք սիրում։ Այսօրվա Նիկոլից պահանջել է պետք, անգամ այն պահին, երբ նրա հետ մեկտեղ մասնակցում եք հրապարակային (չեմ ուզում ասել՝ փողոցային) ակցիաների։

Մեծարգո վարչապետ, հարկավոր է հանգստացնել Ձեր կողմնակիցներին։ Մենք մի ազգ ենք, ու մեր մեջ թշնամիներ չկան։ Եթե կան հանցագործներ, թող արդար դատարանը զբաղվի նրանցով, իսկ մենք հակահեղափոխականության հռետորաբանությանը վերջ պիտի տանք, որովհետև ես հեղափոխություն կոչվող երևույթի հրեշային ու անկառավարելի կողմին ծանոթ եմ։ Դուք էլ եք ծանոթ։ Ես ծնունդով հեղափոխական երկրից եմ, որ կոչվում էր ԽՍՀՄ և չեմ ուզում այնտեղ հայտնվել։ Մենք այլևս ժամանակ չունենք իրար չլսելու»։

*

*