«Ես ընդունում եմ մեկ հեղափոխություն՝ դա ազգային հեղափոխությունն է». Դավիթ Վանյան

Ես հավատում եմ, ուզում եմ հավատալ, որ այս անգամ, նրանք, ովքեր իշխանություն են կրում...

…Ինքս իմ առջև ու իմ ժողովրդի առջև ազնիվ լինելու համար պիտի ասեմ, որ ես ընդունում եմ մեկ հեղափոխություն՝ դա ազգային հեղափոխությունն է, որի արդյունքում ժողովուրդը դառնում է իր արմատներին, կառուցում է մի երկիր, որտեղ հայ մարդու ավանդական մշակութային, գեղարվեստական, պատմական, ռազմական ու բազմաթիվ այլ հատկանիշներ անկյունաքարային են, և որի արդյունքում Հայ մարդը երջանիկ է իր երկրում ու նրա շուրջ։ Ես հավատում եմ, ուզում եմ հավատալ, որ այս անգամ, նրանք, ովքեր իշխանություն են կրում, ներքուստ զգաստ են ու անասելի պատասխանատու իրենց ժողովրդի հանդեպ։

Եթե այդպես լինի ու շարունակվի հետագա իշխանափոխության արդյունքում, ապա մեզ կհաջողվի կառուցել ազատ, ապահով, հզոր հայրենիք, որը կմիավորի հասարակության բոլոր շերտերին։

Դավիթ Վանյանի հեղինակային «Դարաշրջան» հաղորդաշարի հերթական թողարկման մանրամասները՝ տեսանյութում։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները