«Մենք իրար հետ համերաշխ չլինելու իրավունքը չունենք». Դավիթ Վանյան

...առանց այն էլ ապրում ենք թշնաբար տրամադրված ժողովուրդների միջև

Մենք մեր հոգու անտեսանելի, նուրբ թելերով, Մասիսներին կառչած, աշխարհասփյուռ ժողովուրդ ենք, համաշխարհային երևույթ, ու չնայած նրան, որ աշխարհով մեկ սփռվելու հիմքում երեկվա մեր դառը անցյալն ու այսօրվա սոցիալ-տնտեսական հիմնահարցերն են, մեզ հաջողվել է, անկախ ապրելու վայրից՝ մեր Երկրի, ազգային արժեքների ու կորցրած հայրենիքի շուրջ մնալ, հայ լինել։

Մենք համաշխարհային քաղաքակրթության հիմքերը դրած  ժողովուրդներից ենք, միշտ աշխարհացավ ենք եղել, հպարտանում ենք մեր ծագումով, պատմությամբ ու մշակույթով։ Մենք բոլորս մեկ ենք, մի ազգ ենք, մի տեսակ, մի ճանապարհ ենք ու մի ճակատագիր, յուրաքանչյուրս՝ ընդամենը համարիչներն ենք այն կոտորակի, որի ընդհանուր հայտարարը մեր պատմական Հայրենիքն է, ու նրա սիրտը՝ Հայաստանի հանրապետությունը։

Մենք իրար հետ համերաշխ չլինելու, իրար միջև տարբերություններ դնելու իրավունքը չունենք, որովհետև, առանց այն էլ ապրում ենք թշնամաբար տրամադրված ժողովուրդների միջև, որոնք կամ մեզ հետ մրցում են, նախանձում մեր մտքի արագությանն ու կամքի ազատությանը, փորձում են գերազանցել մեր քաղաքական կազմակերպվածությանը, կամ էլ երազում են իրենց մայրաքաղաքը տեղափոխել Երևան։

Ամբողջությամբ՝ Դավիթ Վանյանի հեղինակային «Դարաշրջան» հաղորդաշարի 2-րդ թողարկման մեջ։

*

*