Պահանջվում են կառուցողներ. Դավիթ Վանյան

«Մի սերունդ պահանջվեց, որպեսզի գրեթե երեսուն տարի անց նորից վեր կենանք ծնկաչոք վիճակից»

…Առայժմ ականատեսն ենք եղել պատը քանդողների արդյունավետ ու անարյուն գործողություններին։ Հիմա պիտի հնարավորություն տանք կառուցողներին՝ նոր ընտրական մեխանիզմներ և ժամանակավորի փոխարեն հմուտ, անկաշառ պրոֆեսիոնալների նոր կառավարություն ձևավորելու, տնտեսական, վարչական, դատական,  ռեֆորմներ ու ծրագրեր մշակելու, հասարակության և Ազգային ժողովի դատին ներկայացնելու, դրանց համար ֆինանսական միջոցներ հայթայթելու և իրականացնելու։

Մեկ օրում մարդ չի ծնվում, ինչ մնաց թե պետություն վերափոխվի։ Ուստի՝ փողոցներից վերադառնանք աշխատանքի ու բնակարաններ, և թույլ տանք մեր իսկ բերած իշխանությունները զբաղվեն մեր հարցերով, հիշելով նաև, որ հեղափոխությունը, ինչքան էլ լավը լինի, մեկ ակնթարթում կարող է հրեշանալ ու կուլ տալ այն ամենը, ինչ դրական էր։ Մենք մի անգամ արդեն դրա ականատեսը եղել ենք, և մի սերունդ պահանջվեց, որպեսզի գրեթե երեսուն տարի անց նորից վեր կենանք ծնկաչոք վիճակից։ Ու որպեսզի այդպես չլինի, ապա հարկավոր է լինելու սովորել պահանջել օրենքով նախատեսված կարգով և համապատասխան ատյաններում, առանց փողոցային ելույթների ու ավելորդ հեղափոխականության՝  դպրոցներում կամ որևէ այլ տեղ։

Ամբողջությամբ՝ Դավիթ Վանյանի «Դարաշրջան» հաղորդաշարի հերթական թողարկման տեսանյութում։

*

*