Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռազմական պատմություն» թեմայով անցկացվող ամենամյա դասընթացի ունկնդիրներին

Նախարարը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին
tonoyan-artsrun-hovhannisyan

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 15-ին ընդունել է «Ռազմական պատմություն» թեմայով անցկացվող ամենամյա դասընթացի ունկնդիրներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, համոզմունք հայտնել, որ ռազմական պատմության և ռազմագիտության վերաբերյալ  ստացած գիտելիքները կնպաստեն երիտասարդների հետագա մասնագիտական հաջողություններին: Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները և պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունները:

*

*