Դավիթ Տոնոյանը ներկայացրել է կառավարության ծրագրի պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ ՊՆ-ի տեսլականը

Զինված ուժերի առանցքային նպատակն է ՀՀ արտաքին անվտանգության ապահովումը․․․
davit-tonoyan

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համաձայն զինված ուժերի առանցքային նպատակն է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովումը և Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը:  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականը Կառավարության ծրագրում նշված գերնպատակի և զինված ուժերին ու պաշտպանության նախարարության գործունեության մյուս առաջնահերթությունների կենսագործման վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության անվտանգային անկայուն միջավայրը, պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերները, դրանցից բխող արտաքին, այդ թվում` անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները պահանջում են ունենալ հուսալի պաշտպանության համակարգ: Ի լրումն նախաձեռնողական արտաքին դիվանագիտության՝ այդ համակարգը Հայաստանի և Արցախի երաշխավորված, կայուն և տնտեսական զարգացումը խթանող պաշտպանունակության, Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու, իսկ  անհրաժեշտության դեպքում` ուժի դիրքերից հանդես գալու հիմնական գրավականն է:

Պաշտպանության համակարգի գերագույն նպատակը մարտունակ, ապաքաղաքականացված, հասարակության համակողմանի ներգրավմամբ և ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող զինված ուժերի ձևավորումն է: Այսպիսի զինուժ ունենալու համար պահանջվում են զգալի` Հայաստանի Հանրապետության հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ միջոցներ, որոնք պետք է զուգակցվեն թափանցիկության բարձր չափորոշիչների, ուժերի և միջոցների առավելագույնն արդյունավետ օգտագործման, վատնումների բացառման և բանակի նկատմամբ հասարակության լիակատար վստահության հետ…»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

 

 

*

*