Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան

Նախարարը հանդես է եկել «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով բանախոսությամբ
batumi,-davit-tonoyan

Նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:

Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը նոյեմբերի 6-ին մասնակցել է Բաթումիում ընթացող Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով միջազգային ամենամյա համաժողովին:

Միջոցառման շրջանակներում Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով բանախոսությամբ:

*

*