Դավիթ Տոնոյանի ամանորյա ուղերձը

«Ամանորը նույնպես սկսվում է սահմանից ու բանակից...»
davit-tonoyan555 (1)

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել:

«Ինչպես մեր երկրում ամեն ինչ, Ամանորը նույնպես սկսվում է սահմանից ու բանակից. խաղաղ կդիմավորեք դուք նոր տարին, խաղաղ կդիմավորենք նաև մենք ազգովի, և եթե ուզում ենք տարվա ընթացքում հաջողել, դրա կարևորագույն պայմանն այն է, որ հաջողեք դուք…

Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ ամենայն բարիք եմ մաղթում ձեզ ու ձեր հարազատներին: Երախտագիտությամբ նայենք անցյալին, հավատով՝ ապագային, և թող 2019 թվականը դառնա նվիրական երազանքների իրականացման տարի, թե՛ ծառա­յության մեջ, թե՛ անձնական կյանքում բերի մեծ հաղթանակներ, ուրախության ու հպարտության բազում առիթներ»,-մասնավորապես ասված է ուղերձում:

*

*