Համոզված եմ, որ Խոսրովի անտառի հրդեհը անփութության արդյունք է. Դավիթ Տոնոյան

Հրդեհի տարածումը կապեց նաև ԱԻ աշխատակիցների ոչ արհեստավարժ լինելու հետ:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը պնդել է, որ Խոսրովի անտառի հրդեհը միտումնավոր չի եղել:

«Ես ևս մեկ անգամ կրկնում եմ դա միտումնավոր չէ: Մենք անմիջապես եղել ենք էնտեղ, առաջին գնահատման հնարավորություն ենք ունեցել մինչ արբանյակային նկարները ստանալը: Ես ինքս համոզված եմ, որ դա եղել է անփութության արդյունք»,- հայտարարեց նա, ապա բացատրեց, որ հրդեհի տարածումը կապված է եղել երեկոյան ժամի քամու ուժեղացման հետ: Տոնոյանը հրդեհի տարածումը կապեց նաև ԱԻ աշխատակիցների ոչ արհեստավարժ լինելու հետ:

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ, վկայակոչելով ԱՄՆ-ի տրամադրած արբայնակային լուսապատկերները, ասել է, որ հրդեհը բնածին երևույթ չէր կարող լինել և հնարավոր է, որ դիտավորության կամ անփութության հետևանքով է:

*

*