Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ

Դավիթ Տոնոյանը զինծառայողների և նրանց հրամանատարների հետ քննարկել է...
davit-tonoyan

Այսօր Արցախի զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ։ Նախարարին ուղեկցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը և ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

Դավիթ Տոնոյանը զինծառայողների և նրանց հրամանատարների հետ քննարկել է ծրագրի արդյունավետության և շարունակականության խնդիրները, լսել նրանց հարցերը։

Հանդիպման վերջում պաշտպանության նախարարը բարի ծառայություն մաղթեց զինծառայողներին։

*

*