Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Անանյանը կմեկնեն արձակուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել
davit-tonoyan,-davit-ananyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումների համաձայն՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնում են արձակուրդ։

Դավիթ Անանյանն արձակուրդում կլինի 2019 թվականի դեկտեմբերի 2-4-ը ներառյալ: Դավիթ Անանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

Դավիթ Տոնոյանն արձակուրդում կլինի 2019 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:

Դավիթ Տոնոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

*

*