Դավիթ Տոնոյանը մասնակցել է նորակառույց բազմաբնակարան շենքի բացման արարողությանը

Նորակառույց շենքի հանդիսավոր բացումից հետո կատարվել է տնօրհնեքի արարողություն։
tonoyan-shenq

ՀՀ ՊՆ համակարգի՝ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակում հունիսի 19-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել հերթական նորակառույց բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Հանձնելով բնակարանների բանալիները և ռազմաքաղաքական ղեկավարության անունից շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մաղթել է երջանիկ օրեր նոր ու հարմարավետ բնակարաններում:

Նորակառույց շենքի հանդիսավոր բացումից հետո կատարվել է տնօրհնեքի արարողություն։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները