«Քենեդու սպանության մեջ ինձ կասկածելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը»․ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետը, որին երեկ մեղադրանք է առաջադրվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է...
davit-sanasaryan (1)

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որին երեկ մեղադրանք է առաջադրվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր դեպքերում տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում մի պահ կանգ առեք և հիշեք, որ պետական շահը գլխավորն է։

Սիրելիներ ջան, գոտեպնդված ու միևնույն ժամանակ համեստացած եմ ձեր մեծ վստահության մթնոլորտում։

Հ.Գ. Քենեդու սպանության մեջ ինձ կասկածելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը։

Սիրում եմ բոլորիդ»։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները