Նախարարություն-հասարակական սեկտոր համագործակցությունը տեսանելի է մեր համայնքներում. Դավիթ Լոքյան

Դավիթ Լոքյանը կարևորել է...
davit-loqyan

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մարտի 23-ին կայացել է նախարարին կից հասարակակական խորհրդի 2018թ. անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Դավիթ Լոքյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դավիթ Լոքյանը կարևորել է տարբեր ուղղություններով Հայաստանում ընթացող բարեփոխումներին աջակցող հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը և նշել, որ ՀԿ-ների կողմից իրականացվող հսկայածավալ աշխատանքը պետք է հասանելի լինի ոչ միայն պետական կառույցներին, այլև ամբողջ հասարակությանը։

«Այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են համահարթեցման դոտացիաները, ծրագրային բյուջեների կազմումը, խոշորացված համայնքների բյուջեների կազմումը, տարեկան աշխատանքային պլանների (ՏԱՊ) կազմումը, համայնքային ծառայողների աշխատանքային ծավալների, ծանրաբեռնվածության հստակեցումը, համայնքներում ծախսերի օպտիմալացումը և նմանօրինակ շատ ծրագրեր մենք իրականացնում ենք մեր ՀԿ գործընկերների օգնությամբ, ինչի մասին պետք է բոլորը տեղեկացված լինեն»,-ասել է նախարարը։

Մանրամասները այստեղ:

*

*