Դավիթ Լոքյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահին

«Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ»
loqyan

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի գլխավորած պատվիրակությանը:

Դավիթ Լոքյանը կարևորել է այն հանգամանքը, որ եվրոպացի դիվանագետը մասնակցելու է նոյեմբերի 10-ին Երևանում կայանալիք Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովին, քանի որ այն հնարավորություն կտա քննարկել ոլորտում առկա խնդիրները:

«Կարծում եմ, սա մեզ համար լուրջ խթան է էլ ավելի ինտենսիվացնելու համայնքային բարեփոխումները մեր երկրում, որոնք իրենց բնույթով բազմաթիվ են և ընդգրկում են տարբեր ուղղություններ»,-ասել է նախարարը:
Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմը նշել է, որ ուրախ է գտնվել Հայաստանում. «Մենք հպարտ ենք այս համաժողովի անցկացումով, հույս ունենք, որ այն ևս մեկ սկիզբ կդառնա տեղական ինքնակառավարման զարգացման համար: Դա լավ մեկնարկ է, և ոլորտում տարբեր նորարարությունների կամ խորհրդատվության համար դուք միշտ կարող եք դիմել Կոնգրեսին, քանի որ կառույցի անդամ 47 երկրի փորձը նույնպես կարող է օգտակար լինել»,-ասել է ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահը:

*

*