Դավիթ Բաբայանը պարզաբանում է ակնկալում Նիկոլ Փաշինյանից

․․․ թե կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը:
davot-babayan
Ալավերդիում՝ հանրահավաքի ժամանակ, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է Արցախում: Փաշինյանը հավելել է, որ նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները Ղարաբաղում չեն ծառայել եւ ընդհանրապես բանակում չեն ծառայել:
«Երկիր մեդիա»-ի հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել է, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը:
«Օրինակ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս ծառայել է, ծառայել են նաեւ Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները»,- նշել է Բաբայանը:

*

*