Հայաստանի եւ Արցախի միջեւ լարվածություն չի կարող լինել. Դավիթ Բաբայան

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարների փոխհարաբերությունների մասին
nikol-pashinyan-armen-sargsyan-bako-sahakyan

«Հայաստան» հիմնադրամի տարեկան ժողովի ժամանակ եւ ընդմիջմանը լրագրողների ուշադրությունը սեւեռված էր հատկապես Նիկոլ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի վրա: Պատճառը` վերջին շրջանում երկու կողմերից հնչած հայտարարություններն են:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այդ մասին չեն խոսել, սակայն իրավիճակը մեկնաբանել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ լարվածություն չի կարող լինել եւ մեկ հայրենիքի երկու հատվածների ղեկավարների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են:

*

*