Դ. Բաբայան. Զարմանալի է, որ դեռ կան մարդիկ, ովքեր զարմանում են Ադբեջանի նման պահվածքից

Լարվածության աճի վերաբերյալ իր մեկնաբանությունը «Երկիրն այսօրին» տվեց Դավիթ Բաբայանը:

Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսեւորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաեւ ականանետեր:

Լարվածության աճի վերաբերյալ իր մեկնաբանությունը «Երկիրն այսօրին» տվեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Վերջինը նշեց, որ զարմանալի է, որ դեռ կան մարդիկ, ովքեր զարմանում են Ադբեջանի նման պահվածքից: Նա հիշեցրեց, որ մենք գործ ունենք ոչ քաղաքակիթ պետության հետ, որի քայլերը երբեք էլ չեն տեղավորվել տրամաբանության սահմաններում:

 

*

*