Դավիթ Բաբայան՝ «անկանխատեսելի և նենգ թշնամի ունենք, բանակը պատրաստ է պաշտպանել մեր անվտանգությունը»

Ադրբեջանի՝ զորավարժություններ անցկացնելու հանգամանքը պետք է ոչ թե անհանգստացնի, այլ պարզապես դա պետք է հաշվի առնել:
davit-babayan-adrbejan-smerch

Tert.am- ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը սահմանային իրավիճակի հարաբերական անդորրը պայմանավորում է մի քանի գործոններով: Գուցե դա կապված է Բաքվում անցկացվող «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի հետ:

«Սակայն կապված է նաև այն կորուստների հետ, որ Ադրբեջանը տվել է չորսօրյա պատերազմի ժամանակ»,-ասաց նա և նշեց, որ այդ անդորրը կարող է պայմանավորվել նաև  միջազգային հանրության՝ մասնավորապես միջնորդների հստակ դիրքորոշումով, որ պատերազմը անընդունելի է:

«Սակայն միևնույն ժամանակ իհարկե գիտենք, որ անկանխատեսելի և նենգ թշնամի ունենք և բանակը միշտ էլ պատրաստ է պաշտպանել մեր անվտանգությունը, անկախությունը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե նախագահների հանդիպումից ընդառաջ կա՞ մտահոգություն, որ Ադրբեջանը կարող է կրկին լարել իրավիճակը, Դավիթ Բաբայանն ասաց.«Իհարկե միշտ էլ նման քայլերի դիմում է, հիմա էլ զորավարժություններ են անցկացնում, որը որպես շանտաժ և ապակառուցողական դրսևորման մի ձև է հենց հանդիպման նախօրեին, բայց մենք սովոր ենք և դա որևէ ձևով արտառոց չի թվում մեզ»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ այդ Ադրբեջանի՝ զորավարժություններ անցկացնելու հանգամանքը պետք է ոչ թե անհանգստացնի, այլ պարզապես դա պետք է հաշվի առնել:

Ինչ վերաբերում է հարցին, թե Ադրբեջանի և Հայաստանի նախագահների նախորդ Վիեննայի հանդիպումից հետո շփման գծի երկայնքով հետաքննական մեխանիզմների տեղարդման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը հստակ էր և առանց այդ ուղղությամբ առաջընթաց գրանցելու, անհրաժեշտ տեսնո՞ւմ եք, որ ՀՀ նախագահը գնա այս  հանդիպմանը, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն ասաց.«Առաջին հանդիպման ժամանակ ձեռք են բերվել ընդհանուր համաձայնություն, որ պետք է այդ մեխանզիմների շուրջ աշխատենք, սակայն դա շատ երկարատև ու բարդ գործընթաց է ՝հատկապես հաշվի առնելով՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը»:

Նա նաև նշեց, որ այնումանենայնիվ պետք է գնալ այդ հանդիպմանը և այդ մեխանիզմների շուրջ աշխատանքներ տարվի: «Ադրբեջանը որդեգրել է  իրեն բնորոշ մի քաղաքականություն. մի կողմից համաձայնություն տալիս է այդ մեխանիզմների տեղադրմանը, իսկ մյուս կողմից ամեն ինչ անելու է, որ ձգձգի և թույլ չտա, որովհետև ինքն  է խախտում զինադադարի ռեժիմը և շահագագրգռված չէ այդ մեխանզիմների կիրառմամբ: Բայց դրան այլ տարբերակ չկա և միջազգային հանրությունը նույնպես պետք է հետևողական լինի այս հարցում»,-ասաց նա:

*

*