Սկսել են փակել դատարանների մուտքերն ու ելքերը

Բարձրագույն դատական խորհրդի շենքի մուտքը, Սահմանադրական դատարանի շենքի մուտքը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի...

Հայաստանի Հանրապետությունում սկսվել է դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 19-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակմամբ քաղաքացիներին այսպիսի քայլ անելու կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքացիներն  արդեն արգելափակել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մուտքը, Սահմանադրական դատարանի շենքի մուտքը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի, Ավանի և Նոր Նորքի նստավայրերի շենքերի մուտքերը:

Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթացին մասնակցում են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, Երևանի ավագանու անդամներ: Դատարաններն արգելափակելու գործընթացին միացել է նաև Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանը:

dataranner-cuyc2

*

*