Անդրիաս Ղուկասյանը առնվազն մեկ ամիս կմնա կալանքի տակ — Երկիր Մեդիա

Անդրիաս Ղուկասյանը առնվազն մեկ ամիս կմնա կալանքի տակ

Ղուկասյանն արդեն 24 օր է՝ հացադուլի մեջ է:
andrias

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է հուլիսի 29-ին՝ Սարի թաղում, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը:

Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն է Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Անդրիաս Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ իրեն քաղբանտարկյալ է համարում: Նա արդեն 24 օր է՝ հացադուլի մեջ է:

*

*