421 ազատ արձակված դատապարտյալներից 20-ն օտարերկրացիներ են

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ
bant

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի:

Ըստ նոր տվյալների՝ ազատ են արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից 23, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 30, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 13, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 53, «Գորիս» ՔԿՀ-ից՝  12, «Հրազդան» ՔԿՀ-ից՝  26, «Աբովյան» ՔԿՀ-ից՝  22, «Սևան» ՔԿՀ-ից՝  138, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 48, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 43, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 13 դատապարտյալ:

*

*