Այս տարի արձանագրվել է զինծառայության հետ կապված մահվան ելքով 9 դեպք․ Գլխավոր դատախազությունը վիճակագրություն է ներկայացրել

․․․2017թ. նույն ժամանակահատվածին գրանցված՝ 17 դեպքի դիմաց:
zincarayogh-zoh

Նկատի ունենալով, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ օրերս հրապարակած՝ 2018թ. առաջին եռամսյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահվան դեպքերի մասին տվյալները որոշ չափով չեն համապատասխանում պաշտոնական տվյալներին, գլխավոր դատախազությունը հրապարակել է ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերի վիճակագրությունը:

Այսպես` 2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված արձանագրվել է մահվան ելքով 9 դեպք՝ 2017թ. նույն ժամանակահատվածին գրանցված 17 դեպքի դիմաց:
Այդ թվում՝
1. Ադրբեջանի ուժերի կողմից սպանություններ շփման գծում՝ 3 (2017թ.՝ ութ)
2. Ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր՝ 1 (2017թ.՝2)
3. Հիվանդություններից՝ 2 (2017թ.՝ 2)
4. Ծառայության հետ կապված ավտովթարներից՝ 1 (2017թ.՝1)
5. Դժբախտ պատահարներից՝ 1 (2017թ.՝ 2)
6. Զենքի օգտագործման կանոնների խախտումներ՝ 1(2017թ.՝ 2)։

Նշված ժամանակահատվածում սպանության դեպք չի արձանագրվել։

2018թ. 1-ին եռամսյակում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված արձանագրվել է 6 դեպք՝ 2017թ. նույն ժամանակահատվածին գրանցված 3 դեպքի դիմաց: Այդ թվում՝

1. Հիվանդություններից՝ 2 (2017թ.՝ 2)
2. Ծառայության հետ չկապված ավտովթարներից՝ 4 (2017թ.՝ արձանագրվել է 1 դժբախտ պատահարի դեպք):

ՀՀ գլխավոր դատախազություն

*

*