Անժամկետ դասադուլ՝ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում (տեսանյութ)

Ծնողները պահանջում են դպրոցն անհապաղ հիմնանորոգել
ashtarak-vardges-petrosyan-dproc
Լուսանկարը՝ hetq.am-ի

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ծնողական խորհուրդը այսօրվանից անժամկետ դասադուլ է հայտարարել:

Բողոքի պատճառն այն է, որ դպրոցը նախատեսված է 200 աշակերտի համար, մինչդեռ այսօր դպրոցում կրթություն է ստանում շուրջ 602 աշակերտ: Պետական մարմիններին ուղղված բաց նամակում նշվում է, որ դպրոցը չունի գրադարան, ինֆորմատիկայի, շախմատի և տեխնոլոգիայի դասասենյակներ, բուֆետ, դահլիճ և մարզադահլիճ, բավարար քանակով սանհանգույցներ: Նույն պատճառով կիսվող դասաժամերը չեն կիսվում: 2016-2017 ուսումնական տարում տեղ չլինելու պատճառով եղել է երկու առաջին դասարան` 37-ական աշակերտով: Այս տարի վիճակը էլ ավելի է սրվել, քանի որ ունեցել են 56 շրջանավարտ և 76 առաջին դասարանցիներ:

Ծնողները պահանջում են դպրոցն անհապաղ հիմնանորոգել, դրա հետ մեկտեղ առաջարկում են ժամանակավոր միջանկյալ լուծում: «Դպրոցից 500 մ հեռավորության վրա գտնվում է Ն.Սիսակյանի անվան ավագ դպրոցը, որը նախատեսված է 1500 աշակերտի համար, բայց ներկայումս սովորում է 280 աշակերտ: Մենք առաջարկում ենք տարրական դպրոցը` 293 աշակերտով, ժամանակավորապես տեղափոխել ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը, մինչև դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ավարտը: Այս միջանկյալ լուծումը համընկնում է ՀՀ կառավարության և ԿԳՆ ռազմավարությանը»,- ասված է նամակում:

*

*