«Դարաշրջան». նոր հաղորդաշար՝ «Երկիր մեդիա»-ի եթերում — Երկիր Մեդիա

«Դարաշրջան». նոր հաղորդաշար՝ «Երկիր մեդիա»-ի եթերում

«Կասեք՝ երազանք է։ Բայց նա, ով երազանք չունի, գնալու տեղ չունի»

«Մենք, ուզենք թե չուզենք, քաղաքական նոր իրողության մեջ ենք այլևս։ Վերլուծել ու անվերջ տեսաբանելուց օգուտ չի լինելու։ Առջևում դժվարին տարիներ կպահանջվեն, սակայն յուրաքանչյուրս, անկախ նրանից, թե աշխարհի ո՞ր մասում ենք գտնվում, կամ ապրում, պարտավոր ենք լծվել մեր պետության շինարարությանը, հանուն նրա, որ վերջինս, այսինքն՝ պետությունը ծառայի հայրենիքին, և ոչ թե հակառակը։

Մենք պիտի թանկարժեք Երկիր կառուցենք, մաքրամաքուր բնության, ջրային ռեսուրսների ու սաղարթախիտ անտառների Երկիր, բարձր աշխատավարձի ու ապահովված ծերության Երկիր, ուր ապրել կերազեն նրանք, ովքեր իրենց միլիոններն են աշխատում նավթի ու գազի արտահանման գոտիներում, մինչդեռ մենք առաջադեմ տեխնոլոգիաների ու  բանկային կապիտալի Երկիր կդառնանք, տուրիզմի և հյուրընկալության բարձր ստանդարտների, համով ու առողջ սնունդի, սպորտի և առողջության Երկիր, որտեղ մեր եկամուտը կստանանք մեր մտքի ու ստեղծագործ էության արգասիքներից, Վերադառնալու Երկիր։ Վերադառնալու, որպեսզի միասնաբար պահենք ու շենացնենք այն, ինչ մերն է: Վերադառնալու, որպեսզի միասնաբար վերադարձնեք, այն ինչ մերն է:

Կասեք՝ երազանք է։ Բայց նա, ով երազանք չունի, գնալու տեղ չունի։ Եվ մենք, որ այսօր փոխեցինք խաղի կանոնները, պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի չկրկնենք երեկվա կամ անցյալի սխալները»։

Ամբողջությամբ՝ Դավիթ Վանյանի հեղինակային՝ «Դարաշրջան» հաղորդման տեսանյութում։

*

*